Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Կանայք անկողնում սկսել են նախաձեռնող լինել

Կանայք անկողնում սկսել են նախաձեռնող լինել

2012 թ. ինտիմ հարաբերությունների առումով անցավ «Մոխրագույնի 50 երանգներ»-ի ներքո: Այս էրոտիկ թրիլլերն իր ազդեցությունն է թողել տարբեր տարիքի շատ կանանց վրա, ովքեր շտապում էին գնել գրքի հատորները: Պարզվում է, որ կանանց կողմից գիրք կարդալն անիմաստ չէ, և նրանք կարդացածից որոշ բաներ տեղափոխում են իրենց ինտիմ կյանք՝ այն առավել հետաքրքիր դարձնելով: Վերջին հետազոտությունների արդյունքներով՝ մեր օրերում հենց կանայք են անկողնում շարժիչ ուժ հանդիսանում: 

 

Անկողնում նորարարությունների թիվը կտրուկ աճել է: Եթե նախկինում զույգերի 25 %-ն էր անկողնում դերային խաղերով զբաղվում, ապա այժմ այդ թիվը հասնում է 75 %-ի: Հարցումներին մասնակցել է 8 երկրներից 10 հազար կին՝ 25-50 տարեկանի սահմաններում: Պարզվել է, որ սեքսուալ բնույթի խաղալիքների և աքսեսուարների վաճառքի թիվն աճել է 400 %-ով: Կանայք առավել նախաձեռնող են դարձել, և չեն ամաչում զուգընկերոջը միանգամից ասել, թե ինչ են ուզում անկողնում: 47 %-ն անկողնում «ստրկություն» է խաղում։

 

Հետազոտությունները պարզել են, որ սեռական հարաբերությունների տևողությունը միջինը 15 րոպեով ավելացել է: Շաբաթական 3 անգամ սեռական հարաբերություններ ունենալը դարձել է նորմալ երևույթ: 73 %-ը խոստովանել է, որ սեռական ակտ է ունեցել մեքենայում, 36 %-ը` զբոսայգիներում, 22 %-ը՝ աշխատավայրում: Կանանց 71 %-ը զուգընկերներին սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է գրում, 73,5 %-ը՝ սեռական հաճույք է վայելում հեռախոսով: Սա շատ լավ ցուցանիշ է, քանի որ կանայք հստակ գիտակցում են, թե ինչ են ցանկանում, և առավել ազատ են տղամարդկանց հետ շփումներում։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ